Բարեկամից՝ թշնամի՝ մեկ քայլ
Իրանը զգուշացնում է հարևաններին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան երկրներին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել ։ Իրանական Mehr-ը, մեջբերելով նախագահի խոսքը, գրում է․ «Մենք եղբայրներ ենք հարևան երկրների հետ, բայց Իրանի դեմ ցանկացած հարձակման պատասխան կտրվի»։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է հարևան պետությունների հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է՝ եթե որևէ երկիր թույլ տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ագրեսիայի համար, ապա կբախվի պատասխան միջոցների։
«Իրանը երբեք չի ընկրկել ճնշումների առաջ և երբեք չի անի դա»,- հավելել է նա։
Ավելի վաղ Իրանի նախագահն իր ուղերձում հայտարարել էր, որ երեկ ժամանակավոր ղեկավար խորհուրդը հայտնել է՝ այլևս հարձակումներ չեն լինի հարևան երկրների վրա և հրթիռներ չեն արձակվի, քանի դեռ այդ երկրները հարձակում չեն գործել Իրանի վրա։