Իրանը սպառնում է նոր հարվածով

Իրանը սպառնում է նոր հարվածով

ԱՄՆ նախագահը զգուշացնում է Թեհրանին

 Truth Social սոցիալական ցանցում գրառմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին՝ խուսափել  հարվածների նոր ալիքից։

«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ հզոր հարված է հասցնելու՝ ավելի հզոր, քան երբևէ։ Սակայն ավելի լավ է դա չանեն, քանի որ եթե անեն, մենք նրանց կհարվածենք նախկինում չտեսնված ուժով», - գրել է ԱՄՆ նախագահը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Արևմտյան Ասիայում ամերիկյան 27 ռազմաբազաների վրա հարձակումների նոր ալիքի մասին, տեղեկացնում է Press TV-ն։

Նախորդ հոդվածը
Իրանում սգում են,Իսրայելում՝ ցնծում Խամենեի մահը
Հաջորդ հոդվածը
ԱԽ նիստ Երևանում․ Թեման Իրանի շուրջ զարգացումներն են