Ալի Խամենեի նստավայրը՝ քարուքանդ վիճակում
Ո՛չ Խամենեին, ո՛չ Փեզեշքիանը չեն տուժել
Լուսանկարում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի նստավայրն է, որն այսօր ենթարկվել է ամերիկյան և իսրայելական հարվածներին։ «Վոյեննի օսվեդոմիտել» Telegram-ալիքը գրում է, որ Խամենեին այնտեղ չի եղել. Իրանի առաջնորդը նախապես տեղափոխվել էր անվտանգ վայր։
Ֆարս գործակալությունը հայտնում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ այդ թվում նախագահը, խորհրդարանի խոսնակը,անվտանգության ծառայության ղեկավարը լիակատար առողջ են։
Միևնույն ժամանակ իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հաջողությամբ թիրախավորել և խոցել են նախագահական նստավայրը, հարձակվել են նախագահի և Իրանի բարձրաստիճան ղեկավարների վրա։
Իսկ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։